Lurer.com-ը գրում է.

«Ընդհանուր առմամբ,  վարչապետի հայտարարությունը անակնկալ չէր մեզ համար, քանի որ շատ էր խոսվում այդ մասին,  և մենք տեսնում ենք ադրբեջանցիների կողմից նոր կառուցվող ճանապարհը: Զարմանալի էր, որ վարչապետը նշեց, թե  Բերձորում մարդիկ չեն ապրում: Մինչև պատերազմը, Բերձորում ապրել  է 2000 մարդ՝ 550-570 ընտանիք,  պատերազմից հետո՝ 170 մարդ»,-Բերձորի հանձնման մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես արձագանքեց  Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսայնանը:

Նա նշեց, որ անկախ հայտարարությունից իրենք շարունակելու են ապրել իրենց սիրելի համայնքում, ոչ մի տեղ չեն գնալու և իրենց համար ընդունելի չէ այդ որոշումը:

«Կարծում եմ՝  այս պահին  դեռ  հստակ չէ, թե ինչ կարգավիճակ  կունենան Բերձորն ու Աղավնոն: Մենք հույս ունենք, որ հանձնում չի լինի, և մարդիկ կշարունակեն ապրել իրենց բնակավայրերում,-ավելացրեց նա:

Ըստ նրա՝ բնակչության շրջանում այդ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել:    

«Ինձ ուղղակի զարմացնում է մի փաստ. ինչպե՞ս է,  որ մենք նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կատարում ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, օրինակ,  գերիների վերադարձի պարտավորությունը: Ինչո՞ւ մենք չենք կարող հրաժարվել որոշակի պահանջներ կատարելուց՝ պահանջելով նախ Արբեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել