Tert.am-ը գրում է․

Մենք բանակ չունե՞նք, իշխանություն չունե՞նք, ինչո՞ւ է հայկական կողմը որդեգրել զիջողական կեցվածք։ Ես ոչ Փաշինյանի և ոչ էլ Ալիևի ցանկությունների կատարողը չեմ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Նախկինում զոհ էինք տալիս, որ մի մետր հող չկորցնենք, հիմա հող ենք տալիս, որ մարդու կյանք փրկե՞նք, ով է ասել, որ մեզ այսպիսի կյանք է պետք, մեզ ստրուկի կյանք պետք չէ։ Իրենք կարող են շատ բան ասել։ Ալիևն ասում է Սևանն ու Երևանն էլ է Ադրբեջանինը, մենք ասելիք չունե՞նք։ Հիմա ես ո՞ւմ խոսքը հիմք ընդունեմ, Ալիևի՞։ Աղավնոյում  բոլորս  ապում ենք մեր առօրյայով, մտածում եմ ինչպես հերթով իրականացնել այս և մյուս ամիսների ծրագրերը։ Թող տպավորություն ստեղծվի, թե ես ռեալ չեմ նայում, ես ռեալ եմ նայում, դրա համար զիջողական դիրք չեմ ընդունում։ Եթե իրենց ավտոմատները պատրոն են կրակում, մերը հաստատ  ջուր չի կրակում։ Չենք պատրաստվում ոչ մի տեղ գնալ, Փաշինյանին էլ  ոչ ոք չի տվել  Աղավնոն հանձնելու իրավունքը»,- ասաց Չավուշյանը։

Հարցին՝  բոլոր դեպքերում շարունակելու են մնալ գյուղո՞ւմ, Չավուշյանը նշեց․

«Դուրս գանք ո՞ւր գնանք, ինչ պետք է անեն՝ սպասնե՞ն, թո՛ղ գան սպանեն։ 2 տարի ադրբեջանցիները չեն մտել գյուղ, որովհետև գիտեին ինչ է իրենց սպասվում։ Կամ այդքան արցախցի անօթևան է մնացել, իրենց ապահովել են բնակարաններով , որ հիմա էլ Աղավնոյի բնակիչների՞ն հանեն։ Ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել»,- ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Հիշեցնենք, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, իս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել