Tert.am-ը գրում է․

Ֆրանսիական ավտոարտադրող Bugatti-ը ներկայացրել է հանրահայտ Chiron մոդելի հատուկ տարբերակը: Luxury Launches-ի փոխանցմամբ՝ ուշագրավ նորույթը ստացել է Bugatti Chiron L’Ébé անվանումը. այն նվիրված է ընկերության հիմնադիր Էտորե Բուգատիի դստերը՝ Լիբիին:

Bugatti Chiron L’Ébé-ը ֆրանսիական ավտոարտադրողի ամենաբացառիկ մոդելներից է. այն արտադրվել է երեք օրինակով: Դրանցից երկուսն արդեն մատակարարվել է պատվիրատուներին, իսկ երրորդը կմատակարարվի ամսավա վերջին:

Մեքենան համալրված է 8 լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել