Վալոդի դարդը

Թուրքական կրեատուրայի կարկառուններից Վարդանյան Վալոդը (ըստ օդում կախված լուրերի՝ նաև «Օմեգա»-ի գործակիցը), ԱԺ-ում խոսելով դատական համակարգի ու դրա հանրային ընկալման մասին, տրտնջացել է, թե ՀՀ անկախությունից ի վեր դատավորի դրական կերպարի հանրայնացման ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն կատարվել. դպրոցական ծրագրերում չկա դատավորի կերպարի հարգանքի վերաբերյալ ոչինչ, ԶԼՄ-ներում նույնպես առանձնապես չկան դատավորի կերպարն արժևորող «ստեղծագործություններ»:

Ո՞րն է Վալոդի դարդը: Դարդը պարզ է. մեր օրերում դատարանների, դատավորների հանդեպ հանրային վստահության նվազող մակարդակն է, որն առաջին հերթին արդյունք է այդ համակարգի գերքաղաքականացվածության: Եվ որքան էլ հեղափոխությունից հետո դատական համակարգը փորձում էր լինել անկախ, չդառնալ գործադիրի կցորդը, սակայն ոչինչ չստացվեց, և երիտհեղափոխականներին հաջողվեց սեփական հագով ձևել ողջ համակարգը:

Հիմա Վալոդը հույս ունի ԶԼՄ-ների ու ասենք դպրոցական դասագրքերի օգնությամբ, լայն պրոպագանդայի գործադրմամբ վերականգնել, ամրապնդել դատական համակարգի հանրային վստահությունը:

Իրականում գաղափարն այդ ի սկզբանե խոտան է, քանի որ դատարաններն ու դատավորները հանրային աջակցության ու հարգանքի են արժանանում ոչ թե սին պրոպագանդայի ադյունքում, այլ՝ սեփական գործողությունների: Եթե այսօր Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալներ կան, եթե մարդկանց վրա գործեր են կարվում, եթե դատարանները կցորդն են վալոդների, ի՞նչ հանրային վստահության ու սիրո մասին կարող է խոսք գնալ: Օրինակ՝ Ջհանգիրյան Գագոյին սիրեն, որ ի՞նչ անեն, հո բոլորը Պողոսյան Մարիշ չե՞ն:

Քանի դեռ Հայաստանում իշխանության են ՔՊ-ականները, անկախ դատարանի կամ արդարադատ դատավորի մասին երազելն իսկ անիմաստ է. ոչ ոք իր գլխի ձեռքը կրակը չի ընկել, որ Նիկոլի օրոք արդարադատություն խաղացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել