«Լեսթերը» հայտարարել է կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը  նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանի վերջում Դյուսբերի–Հոլը ընդգրկվել է Կոնֆերանս լիգայի խորհրդանշական հավաքականում։

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը «Լեսթերի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել