Փորձելով ինչ-որ կերպ բացատրել «մտադրությունների տրամաբանություն» անվանումը գտած սեփական քաղաքական թեզը՝ Արսենյան Գուգոն հերթական լյապն է թույլ տվել՝ խոստովանելով ՔՊ-ական իշխանության խաբեբա էությունը: Հակառակորդի արտահաստիքային գործակալ հռչակելով բոլոր նրանց, ովքեր իշխանություններից պահանջում են հստակորեն ներկայացնել ունեցած պլանը՝ Գուգոն, միաժամանակ արձագանքելով հարցազրուցավարի այն նկատառմանը, որ իշխանությունն ասում է՝ մենք անկեղծ ենք հանրության հետ, և մենք ներկայացնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում, ասել էր.«Դե սենց ասեմ՝ իշխանության էդ ասածները, հա՞, դա քաղաքական պրոպագանդայի բանիցա, էսպես ասենք, արսենալիցա: Տենց պետքա խոսա իշխանությունը, իշխանությունը չպտի հասարակությանն ասի՝ գիտեք ի՞նչ, մենք բաներ ունենք՝ ասենք մեր պահոցներում քայլեր, խաղաթղթեր, որոնք որ չենք հրապարակել»:

Գուգոն հայտարարել է, որ Նիկոլի այն բոլոր ճամարտակությունները՝ ներկա ու նախկին, խաբեություններն ու Արցախը ժողովրդի թիկունքում փաստացի մեկ գիշերվա ընթացքում հանձնելը, բայց դա որպես տասնյակ հազարվոր զինվորների փրկություն մատուցելն արդարացված է: Ավելին՝ արդարացված է նաև ներկայիս օրակարգի շուրջ գոյացած այն խորհրդավորությունը, որն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել: Օրինակ՝ հարց է, թե իրականում ի՞նչ մութ կողմեր ունի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը, որի մասին, օրինակ, ակնարկել էր Մովսես Հակոբյանը բոլորվին վերջերս: Պրոպագանդա անելո՞վ է Նիկոլը Հայաստանը թուրքերին տալիս, այդ ի՞նչ պրոպագանդա է, որը հալում-մաշեցնում է հայոց պետականությունը՝ հիմարացնելով ազգաբնակչության մեծ մասին:

Ոչ թե քաղաքական պրոպագանդա է, այլ՝ թշնամական քարոզչություն, որի «մտադրությունների տրամաբանությունն» երկիրը զինաթափելն է՝ այն հնարավորինս արագ թրքահայաստան դարձնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել