ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, գրում է  «Ազեր Թաջ» գործակալությունը:

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք փոխանցել եք։ Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով։ Այստեղ նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,- ասել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել