Կառավարության նիստում փիլիսոփայելով կյանքի ու ցեխոտ ասֆալտի մասին՝ Նիկոլը «գենետիկ փորձաքննություն» է անցկացրել՝ մեր իրականության ու ցեխոտ ասֆալտի միջև կապը գտնելու համար ու հայտարարել.«Իմ խորը համոզմունքն է նա, որ էս ու էս բևեռներն իրար հետ գենետիկ կապ ունեն, որովհետև դա ընդհանուր հայացքա, ընկալումա, մտածելակերպա: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես էդ պրոբլեմների արմատը տեսնում եմ էդ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ…»:

Պլատոնն ու Հեգելը ղալաթ են արել, թե Նիկոլի գաղափարի հետ ոտք կգցեն: Գաղափար է, է՜, գաղափար…

Գուցե Նիկոլը տեսականորեն այնքան էլ սխալ չէ, և իսկապես ինչ-որ կապ կա Հայաստանի անցյալի, տխուր իրականության ու կոնկրետ ինչ-որ գյուղում հենց այս պահին ցեխոտվող ասֆալտապատ ճանապարհի միջև: Բայց եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե կա՞, արդյոք, գենետիկ կապ Նիկոլի ու ասենք Էլչիբեի միջև՝ նկատի ունենալով ոչ միայն այս երկուսի հետագծերի անհերքելի նմանությունը, այլև՝ թերևս արտաքին: Եթե Նիկոլը ճիշտ է, և ամեն բան իր գենետիկան ունի՝ փոխկապակցված մյուս ծայրում գտնվող օբյեկտի կամ սուբյեկտի հետ, ապա Արցախում ներկայումս հաստատված իրականությունը նույնպես պետք է որ ինչ-որ բանի հետ գենետիկ կապ ունենա՝ ելնելով Նիկոլի նոր վարդապետությունից:

Եվ ուրեմն՝ ո՞րն է այդ բանը, եթե այն նախկինները չեն. Արցախը նախկինների օրոք փոզմիշ չեղավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել