Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի ծնողներն են՝ տիկին Մարիամն ու ձյաձ Տիգրանը։
Աբրահամը Մադաղիսում սպա էր։ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին նրա պայմանագրի ժամկետը լրացել էր ու նա վերադարձել էր տուն։ 22 օր անց սկսվում է պատերազմը։ Ու, չնայած, որ նա կարող էր չգնալ կռիվ, այնուամենայնիվ կամավորագրվում ու մեկնում է։ Կոշիկի քուղերը բակում կապելով հասցնում է միայն գրկել ծնողներին, ու մորն ասում է. «Մամ, կռիվ ա, չգիտենք ինչ կլինի։ Եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր»։
Հոկտեմբերի 3-ին, նահանջող զորքի թիկունքը պահելիս, ականանետի կրակից զոհվում է Աբրահամը։ Մինչ այդ էլ հասցրել էր ոչնչացնել թշնամու տարածքում մնացած հայկական հրամանատարական կետի կարևոր քարտեզներն ու փաստաթղթերը, որ թշնամու ձեռքը չընկնեին։
7 ամսի անց միայն՝ 2021 թվականի ապրիլին, Եռաբլուր պանթեոնում մայր հողին հանձնեցի Աբրահամին։ Այդ օրվանից ամեն օր Աբրահամի ծնողները Եռաբլուրում են....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02hUf3jHYDtTsFoKumQ5TBTXwvp59GZ4QevE17udUtdKxhwWNwgCzPzTxY4wxTviscl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել