Tert.am-ը գրում է.

Շանհայի բնակիչն ընկերուհուց բաժանվելուց հետո աղջկան խնդրել է փոխհատուցել սիրավեպի ընթացքում նրա վրա ծախսած ամբողջ գումարը: Տղամարդը կազմել է իրենց հանդիպելու և ժամադրությունների ժամանակ սիրելիի վրա ծախսերի ցանկը՝ չմոռանալով ոչ մի մանրուք, գրում է Oddity Central-ը:

Ուշագրավ ցանկը տարածվել է սոցցանցերում և բուռն քննարկումների առիթ տվել: Շատերին զարմացրել է ոչ միայն տղամարդու ժլատությունը, այլև ամեն մանրուք հիշելու կարողությունը:

Նա ցանկում ներառել է, օրինակ՝ երկու շիշ ջուրը, սիրելիի հիվանդ մորը խնամելը, վերջինիս թաղման ծախսը, ռեստորանում ընթրիքի գումարի հիսուն տոկոսը: Ընդհանուր առմամբ, նա սիրավեպի ընթացքում ծախսել  է 72 000 յուան, որից պահանջում է փոխհատուցել 60 147-ը, ինչը համարժեք է 8954 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել