Ջուլհակյան Արուսը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում փորձել է իբր արտաքին ճակատում կապիտալիզացնել Նիկոլի հեղափոխությունն ու հայտարարել.«Եվրոպայի խորհուրդը պետք է ապացուցի այն հասարակություններին, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին, որ խաղաղության անհրաժեշտության պնդումը ճիշտ է։ Մենք չպետք է թույլ տանք, որ ավտորիտար ռեժիմները հասնեն իրենց նպատակին»: Արուսը հայտարարել է նաև, որ ժողովրդավարությունն է այն բանալին, որը կտա ԼՂ խնդրի լուծումը, բայց որպեսզի դա տեղի ունենա, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը պետք է լինի ժողովրդավար՝ փորձելով իբր ժողովրդավար Հայաստանի ֆոնին ընդգծել բռնապետական թշնամական ռեժիմի մինուսները:

Արուսի խրոխտ ու գուցե արդարացի շեշտադրումները, ցավոք, կարող են օգտակար լինել միայն ներքին սպառման համար: Օրինակ՝ Նիկոլի փիառշիկները կարող են վկայակոչել արուսների ելույթներն ու միամիտներին ապացուցել Նիկոլի հայրենասիրության մասին ՔՊ-ականների թեզերը: Իրականությունն այն է, որ եվրոպացիները բնավ կարիք չունեն Արուսի բացատրական ելույթների՝ ճանաչելու Իլհամ Ալիևի ռեժիմը: Կյանքը ցույց է տալիս,որ արևմտյան լիդերները և առհասարակ աշխարհում բոլորը գխավորապես առաջնորդվում են սեփական շահերով: Տվալ պահին Արևմուտքի համար կարևորը Ադրբեջանի նավթն է, որը պետք է փոխարինելու գա ռուսականին: Իսկ սա նշանակում է, որ նախապատվությունը նույն Արևմուտքը տալու է ու հիմա էլ տալիս է Բաքվին՝ հայկական շահերի հաշվին բավարարելով մինիսուլթանաթի տիրակալի կապրիզները:

Ինչ վերաբերում է «հայկական ժողովրդավարությանն», ապա նախ՝ եվրոպացիները շատ լավ գիտեն այդ ժողովրդավարության իրական դեմքը, երկրորդ՝ եթե նույնիսկ Հայաստանում հաստատված լիներ Նելսոն Մանդելայի իշխանությունն, ապա դա տվյալ պարագայում էլի ոչինչ չէր փոխելու՝ նավթի հոտի հանդեպ եվրոպացիների ունեցած թուլության պատճառով:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են սրտնեղում արուսիկները մի դեպքում, երբ ՔՊ-ն ինքն է Հայաստանում ջատագովում Ալիևի շահը: Երևի փորձում են նմանատիպ ելույթներով տպավորություն ստեծել, թե ոչ թե թրքասերների, այլ Գարգին Նժդեհի սերունդ են, Խուստուփի արծիվ, որ պատրաստ են՝ օտար ափերում կրծքով պաշտպանելու հայկական շահը:

Հիմարներ կա՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել