ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավարակի։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դրա համար «ավելի շատ փող» կպահանջվի։

«Մեզ ավելի շատ փող պետք կլինի, որպեսզի պլանավորենք երկրորդ համավարակը։ Մեկն էլ է լինելու։ Մենք պետք է վաղվա մասին մտածենք։ Ահա թե ինչի համար է մեզ փող պետք»,- նշել է Բայդենը՝ պատասխանելով ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պայքարի նախագծի լրացուցիչ ֆինանսավորման մասին լրագրողների հարցին։

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Այդ ցուցանիշով Նահանգներն առաջ է բոլոր երկրներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել