Բավական հետաքրքիր մանրամասներ են բացահայտվել Երևանի քաղաքապետարանի ներքին կյանքի ու աշխատանքային սկզբունքների մասին քաղաքի ավագանու՝ հունիսի 21-ի նիստի ընթացքում:

Մասնավորապես՝ քաղաքապետարանում հերթական անգամ կադրային քաղաքականության հետ կապված նախագծի ընդունմանը նախորդող քննարկմանը քաղաքի ավագանու անդամների կողմից բարձրացվել էր նմանատիպ նախագծերի կենսունակության հարցը՝ նկատի ունենալով այն անհանդուրժելի բարքերը, որ կան ու եղել են քաղաքապետարանում հեղափոխությունից հետո:

Ավագանու անդամներից ոմանք, օրինակ, բարձրացրել են քաղաքապետարանի կադրային անհասկանալի քաղաքակնության խնդիրը՝ չնայած այն հանգամանքին, որ ասենք մոտ մեկուկես տարի առաջ քաղաքապետարանի կադրերի բաժինը դարձավ անձնակազմի կառավարման վարչություն՝ 3 բաժիններից բաղկացած: Ինչպես տեղեկացրել է ավագանիներից մեկը, 2018թ.-ից հետո իր դիմումի համաձայն քաղաքապետարանից հեռացել է ավելի քան 1300 հոգի,թափուր պաշտոնների մրցույթների մասին ինֆորմացիան այնքան սակավ է ու կցկտուր, որ հաշված թվով մարդիկ են իմանում դրանց մասին:

Ավագանու անդամներից մեկն էլ պատմել է, թե ինչպես է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն անկեղծացել, թե իրենց պետք չեն հմուտ, ասենք 10 տարվա փորձով աշխատակիցներ, այլ պետք են նոր, ոչ բանիմաց մարդիկ, որ նրանց սովորեցնեն քաղաքացիների փողերով, հետո գնան, բիզնես անեն և այլն:

Այս ամենը «ջրի երես է դուրս բերում» այն բարդակը, որ տիրում է քաղաքապետարանում հեղափոխությունից մինչ հիմա: Ստացվում է՝ գերխնդիր է դրված քաղաքապետարանը լցնել ՔՊ-ին մոտ կանգնած լակոտ-լուկուտով, համակարգից հեռացնել նորմալ կադրերին, ստեղծել միջավայր, որտեղ նորմալ մարդը չի կարողանալու ցանկության դեպքում անգամ աշխատել: Այս բարքերը, որոնք արմատավորվեցին հայտնի ծաղրածուի ձեռամբ, այսօր իրենց շարունակականոթյունն են ստանում ներկայիս քաղաքապետի օրոք՝ ձեռք բերելով է՛լ ավելի տձև դրսևորումներ:

Ամենամեծ ցավը, սակայն, այն է, որ նույն այս խայտառակ միջավայրն ու վիճակն է տիրում ամբողջ պետական կառավարման համակարգի ներսում. այն ուղղակի գլխատված է, լցված սորոսանիկոլական լակոտ-լուկուտվ՝ «քարը քարին չթողելու»:

Սա, իհարկե, որքան էլ ցավալի, բայց միանգամայն սպասելի իրողություն է՝ նկատի ունենալով իշխող խունտայի իրական նպատակները. ա՛յ այսպես էլ քանդում երկիրը՝ թուրքի փայ դարձնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել