«Հայկական ժամանակի» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ասատրյան Մաթևոսը հայտարարել է, թե պատրաստվում է դատի տալ նրանց, ովքեր իր անունը կապում են Նիգավանում կատարված ողբերգական դեպքի հետ: Հայտարարելով, թե ողբերգությունը տեղի է ունեցել մեքենաներով միմյանց չզիջելու պատճառով, այլ ոչ թե մեկ այլ՝ ՔՊ-ական Մաթևոսը նաև ասել է.«Ողբերգությունը հաշվի չեն առնում, լկտիաբար ստեր են հորինում: Մարդիկ նույնիսկ սահմանում կատարվող դեպքերի հետ կապված են քաղաքական դիվիդենտներ հավաքում…»:

Թե ով է «լկտի» ստեր հորինում ով՝ոչ, իհարկե, հետքրքիր հարցադրում է, բայց այստեղ ուշագրավն առավելապես ՔՊ-ական պատգամավորի՝ կատաված դեպքի ու ՀՀ սահմաններին այս օրերին կատարվողի միջև տարած զուգահեռն է: Հիշեցնենք, որ ՊՆ-ն չէր շտապել մեկնաբանել հայկական ԶՈւ կրած վերջին կորուստն, իսկ լուրերը, որ հայ-ադրբեջանական սահմանին 2 ժամ շարունակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, վարանել էր հաստատել տեղի համայնքապետը՝ թեման ցրելով ու հանրությանը հանգստացնելով:

Հիմա, փաստորեն, ՔՊ-ական պատգամավորը, նման օրինակ վկայակոչելով, կարծես ինքն իրեն մատնում է: Ակնհայտորեն Նիգավանի դեպքերի պարագայում նույնպես նույն պատմությունն է կրկնվում, նույն ծածկադմփոցն են անում՝ ելնելով, բնականաբար, քաղաքական նպատակահարմարությունից. երկու դեպքում էլ վտանգվում է Նիկոլի հեղինակությունն, իսկ դա ՔՊ-ականների համար, ինչպես հայտնի է, մահացու վտանգ է:

Սաղ ազգին էլ կոտորեն կամ ազգն ինքն իրեն մորթոտի, միայն թե Նիկոլ վարչապետին բան չպատահի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել