ՔՊ-ականների հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ցնցող միջադեպը լրջագույն խնդիրներ է վերհանել Նիկոլի թվի ռեալների վերաբերյալ: Ընդ որում՝ այդ ռեալներն է՛լ ավելի խտացված գույներով են ի հայտ գալիս, երբ նկատի է առնվում ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ երկու հոգու սպանությամբ ու մի քանի հոգու վիրավորմամբ ուղեկցված միջադեպի պատճառնը, ըստ էության, Նիկոլն է եղել. սրան հայհոյել են, ՔՊ-ականների հարազատներն էլ, չհանդուրժելով իրենց կուռքի հասցեին հնչած վիրավորանքը, գնացել են մարդակերության: Ընդ որում՝ այստեղ ուշագրավն այն է, որ մարդակերության ուղին են բռնել սեր ու հանդուրժողականություն քարոզողների ադեպտները, արյուն են թափել նախկիններին իբր հոռի բարքերի համար դատափետելով բանի տեր դարձած քաղաքական խմբակի նվիրյալները: Հիմա եթե ասենք ՀՀԿ-ականների հարազատները նման բան արած լինեին, Նիկոլի անձնական թերթոնն ինչե՞ր կգրեր, ինչպիսի՞ էպիտետներով կբնութագրեր կատարվածն ու դրա հեղինակներին:

Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն առանձին ՔՊ-ականների ազգուտակն, այլև ողջ այդ քաղաքական ուժն ու դրա պարագլուխները վաղուց հատել են բարոյական նորմերի ռուբիկոնը՝ վերածվելով գիշատիչների: Փողն ու իշխանությունը մարդ արարածին հաճախ նաև այլասերում են, իսկ ՔՊ-ականերին առհասարակ վերածել են արյունարբու գազանների, որ երկիրը ծախելով՝ եկել-դարձել են «էլիտա» ու հիմա նվաճած դիրքերից երկիրն այլասերում են՝ վերածելով այն մահվան հովտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել