Հարցին՝ ինչո՞ւ իշխող թիմից որևէ մեկը չի ասում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Խաչատրյան Վիգենը պարզաբանել է, թե նման հարցադրումը կբացառի երկխոսությունը. Արցախն Ադրբեջանից կառանձնանա, եթե Հայաստանը գրավի Անկարան ու Բաքուն, եթե Բաքվին ուժով ստիպեն հարմարվել այդ հարցադրման հետ, եթե Ադրբեջանն ինքը դեմ չլինի դրան կամ եթե լինի քաղաքական որոշակի ճնշում՝ փոխհամաձայնության ձևով խնդրին լուծում տալու՝ ըստ Վիգենի:

Վիգենն, ըստ էության, ասում է, որ եթե Հայաստանն ասի՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, ապա պատերազմ կլինի:

Գուցե Վիգենը միանգամայն ճիշտ է, և առնվազը ներկա փուլում Հայաստանին հարկավոր չէ կտրուկ շարժումներ անել: Հարց է առաջանում, սակայն, թե եթե այդքանը ՔՊ-ական Վիգենը գիտակցում է, ինչն ենթադրում է խնդրի գիտակցում նաև ՔՊ թիմի մյուս անդամների շրջանում, ապա ինչո՞ւ էր Նիկոլն Արցախում հայտարարում Արցախի՝ Հայաստան լինելու մասին այն դեպքում, երբ այդ ժամանակ դեռ կային խնդրի խաղաղ լուծման հնարավորություններ:

Հիմա Վիգենը բոլորին երկար-բարակ բացատրում է, թե ինչ կլինի, եթե խոսք գնա Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Բա այն ժամանակ վիգենները չէ՞ին հասկանում, թե ինչ կլինի խաղաղ գործընթացի հետ, եթե նման հայտարություն հնչի՝ հատկապես հաշվի առնելով, որ Բաքուն հարձակվելու պատճառ էր փնտրում, թե՞ հենց պատերազմ սանձազերծելու համար էր Նիկոլը կոկորդ պատռում Ղարաբաղում՝ խնդիր ունենալով Ադրբեջանին ու Թուրքիային առավել հարմար մեկնարկային կետի հասցնել ու միայն դրանից հետո խելքի գալ ու փիլիսոփայել:

Արցախը փոզմիշ արեցին, իսկ հիմա վախ սերմանելով՝ փորձում են թշնամու գործն առաջ տանել՝ ներքին քարոզչությամբ կոտրելու դիմադրության ոգին, այսինքն՝ այն, ինչ հրամայել է Իլհամը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել