Արձագանքելով վերջերս հնչած Մելքոնյան Գագոյի այն հայտարարույանը, թե եթե պատերազմի ընթացքում ՊՆ նախարարը լիներ ՔՊ թիմից, ապա պատերազմն այլ ավարտ կունենար՝ Խաչատրյան Վիգենն ասել է. «Ես կարծում եմ, որ այս պատերազմի արդյունքը կանխորոշվել էր 20 տարիների ընթացքում, ամեն ինչ արվեց, որպեսզի խուսափենք կանխորոշված վիճակից։ Բայց ժամանակը բավարար չէր՝ նախապատրաստվելու այդ ծանրագույն պատերազմին… ով էլ լիներ մեծ հաշվով, ըստ ինձ, ունենալու ենք այս իրավիճակը»:

Վիգենն ակնհայտորեն փորձել է ինչ-որ կերպ շտկել թիմակից «գեներալի» լյապը: Բանն այն է, որ Մելքոնյան Գագոյի չքմեղանքը լրիվ «նոու հաու» է դարձել նրա թիմացիների համար՝ խայառակ «նոու հաու», քանի որ դրանում նկատվում է շատ կոնկրետ շեղում ՔՊ քարոզչական գծից: Վիգենն, ըստ էության, խոսելով պատերազմի անխուսափելիության ու «կորսված» 20 տարվա մասին, փորձել է թեման ջրել ավանդական միջոցներով, բայց դե Գագոն արդեն բակլաջրում կեղտոտել է, է՛լ չի լինի «ռեվերս» անել:

Փոխարենը Վիգենն առիթից օգտվել ու փորձել է համոզել, որ երկիրը պատերազմի կրակներում մաշեցնելու նիկոլական արկածախնդրության շարժառիթն եղել է կանխորոշված սցենարից շեղումը: Իբր իրենք ուզեցել են Ացրախը Հայաստան դարձնել, բայց օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չի ստացվել:

«Ստի ոտքը կարճ է», և տվյալ պարագայում մենք բախվում ենք հենց այդ երևույթի հետ. Գագոյի ու Վիգենի կռուտիտների տարբերությունն այդ ճշմարտության դրսևորւմն է: ՔՊ-ում ոչ ոք իր մեջ տղամարդկություն չգտավ՝ խոստովանելու, թե իրականում որն էր պարտության պատճառը. ընտանիք կերակրելու հարց կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել