«Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Կարող եմ ասել, որ այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է ոչ միայն իմ կողմից որպես անհատ։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում այն»,-Կրեմլի պաշտոնական կայքէջը մեջբերել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Վահագն Խաչատուրյանի խոսքերը։

«Իրականում, մենք ուզում էինք շուտ կանգնեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը։ Դուք նման հնարավորություն ունեցել եք 2020թ.հոկտեմբերի 19-ին: Այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Սակայն այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեց, բայց այն ամենակարևորն էր։

Դրանից հետո մեզ համար շատ կարևոր է նաև ձեր ջանքերը՝ ապահովելու, որ ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի ձեր, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պայմանավորվածությունները իրապես ամրագրվեն և պահպանվեն։ Այն նույնպես շատ կարևոր է:

Չեմ ուզում խոսել մեր պատմական բարեկամության և այլնի մասին, գիտե՞ք ինչու։ Որովհետև երբ եղբայրական վերաբերմունք կա, չես ասում՝ լավ եղբայր, վատ եղբայր։ Եթե եղբայրական հարաբերություններ են՝ նշանակում է եղբայրական վերաբերմունք կա: Ըստ էության, փիլիսոփայության մեջ սա ամեն ինչը է՝ վստահություն է, անկեղծություն է, և՝ համատեղ ծրագրեր, գործողություններ»,-Վլադիմիր Պուտինին ասել է Վահագն Խաչատուրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել