Գուգոն արդարացրեց երիտթուրքերին

«Փիլիսոփայելով» Արցախի ու արցախցիների ներկայի ու ապագայի շուրջ՝ Գուգոն ասել է.«Մեր գործունեությունը պետքա լինի իրատեսական, մեր գործունեությունը չպետքա լինի արկածախնդրական… որովհետև կա գործողություն, որ դու անում ես՝ ելնելով ազնիվ մղումներից, ազնիվ նպատակներով, վերջում կանգնում ես կոտրած տաշտակի առաջ, ու հաջորդ 100 տարին սկսում ես պատմել, թե ինչքան լավ էր արևմտահայատանում, էս ի՞նչ արեցին և այլն»: Գուգոն նաև պարզաբանել է՝ իրենք անում են ամեն ինչ՝ դրա կրկնությունը թույլ չտալու համար:

Այսպիսով՝ Գուգոն տառացիորեն արդարացրել է երիտթուրքերին ու նրանց կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մեղավոր հռչակել արևմտահայերին: Ի դեպ՝ նկատենք, որ Գուգոյի շուրթերով բարձրաձայնված այս թեզը տիպիկ թուրքական թեզ է: Իբր ա՛յ որ ասենք Սարիղամիշում հայերն իրենց ճիշտ դրսևորեին կամ, առհասարակ, չօգնեին ռուսական զորքերին և այլն, ցեղասպանություն չէր լինի: Եվուրեմն ոչ թե թուրքերն են ցեղասպանել հայերին, այլ՝ հակառակը:

Հիմա ի՞նչ է սա, եթե ոչ անբարոյականության շքերթ՝ Գուգոյի կատարմամբ: Հիմա ի՞նչ, Գո՛ւգ ապի, Հոլոքոստի հարցում մեղավոր է ոչ թե Հիտլերն, այլ մեղավոր են հրեանե՞րը: Գուգոյի տրամաբանությամբ՝ եթե հրեաներն ասենք չլինեին բանկիրներ, եթե նախաֆաշիստական Գերմանիայում չունենային ազդեցիկ դիրքեր ու վերջապես լինեին մաքուր արիացիներ, ապա չէին կոտորվի: Հիտլերն այստեղ մե՞ղք ունի՞ բա, ի՞նչ է արել էդ մարդը, որ էդքան ատում են նրան: Թո՛ղ հրեաներն էլ ֆաշիստ դառնային, լավ կապրեին…

Հիմա Հուգոն հայերիս ուզում է ասել, որ եթե չեք ուզում կոտորվել, ապա երկիրը սուս-փուս հանձնեք թուրքին: Հակառակ դեպքում հա՛մ կկոտորվեք, հա՛մ կհայրենազրկվեք՝ կրկնելով 100 տարի առաջվա պատմությունը: Իսկ չկոտորվելու համար ի՞նչ պետք է անել, ճիշտ է, վստահել ՔՊ-ին ու ապրել՝ «ապագա կա ապագա» կրկնելով: Հայերը կկրկնեն, իսկ գուգոներն այդ ընթացքում մեծ փողեր կբռնեն՝ թուրքի տակը պարկելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել