«Բազե» Գուգոն

Մեկնաբանելով երկրի հասարակական-քաղաքական դաշտն երկրաշարժի ենթարկած հայտնի հայտարարությունը, որը Նիկոլը հնչեցրել էր Աժ ամբիոնից՝ վերաբերող խաղաղությանն ու պատերազմին՝ Արսենյան Գուգոն հայտարարել է, թե իր շեֆի հայտարարությունը զուտ թեորետիկ բնույթ ունի: «Մեր քաղաքական թիմի ղեկավարը չի վերջնականապես պատկերցանում Ադրբեջանի մտադրությունների շարժառիթը: Գիտե՞ք ինչի, որովհետև ինքը բազե չի, ինքը դաշտային հրամանատար չի…ինքը խաղաղ մարդա, վոբշմ արյունարբու չի էլի, այսպես ասեմ»,-հայտարարել է արյունարբուների հոգեբանությանը թերևս ներսից ծանոթ Գուրգենը:

Ի՞նչ է արել Գուգոն ԶԼՄ-ներից մեկի ստուդիայում: Գուգոն, մյուս ՔՊ-ականների պես կրակն ընկած, փորձել է «ջրել» շեֆի լյապը՝ լյապ, որ մի ողջ քաղաքական շարժման, դաշտի ցնցման պատճառ դարձավ Հայաստանում և ուր որ է արժենալու էր և, իհարկե, արժենալու է մի ողջ աթոռ վարչապետական:

Հիմա գանք Գուգոյի փաստարկներին, որոնք, ըստ էության, ոչ թե փաստարկ են, այլ՝ ջուրծեծոցի: Իսկ այդպիսին են, քանի որ պետք է առնվազը չտեսնված հանճար լինել, որպեսզի ի վիճակի լինել Նիկոլին ու թիմին ջրից չոր դուրս բերել: Գուգոն, ցավոք, այդպիսին չէ. մարդը «բազե» բիզնեսմեն տղա է, ուստի փորձել է իրեն հասու մեթոդներով փրկել իրավիճակն, ինչն, իհարկե չի ստացվել:

Բազեն ի՞նչ կապ ունի: Լինի բազե, թե՝ աղավնի, բու, թե՝ փայտփորիկ, մարդու բերանից հնչած խոսք է: Բա եթե նիկոլը, լինելով վարչապետ մարդ, իրավիճակն ու պրոցեսը չի պատկերացնում, Գուգոյի խելքն ինչպե՞ս է կտրում՝ որը որից հետո է: Ադրբեջանը կա՞ այնքան, որ որոշի՝պատերազմո՞ւմ է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով այդ երկրի սուվերենիտետի գերցածր մակարդակը: Եթե Նիկոլը գնար խաղաղության ճանապարհով ու համաձայներ 5+2-ին, առնվազը Ռուսաստանը թույլ չէր տալու Ալիևին տլպալ: Ռուսաստանին պետք էր զորք մտցնել Արցախ կամ դրան հարող տարածքներ, 5+2-ով դա անելու էր՝ է՛լ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելով Արդբեջանի վրա: Այսինքն՝ Նիկոլն, Ալիևին պատերազմի առիթ տալով, շատ իմաստներով հակառուսական ծրագրի մաս դարձավ՝ մշակված Արևմուտքում ու Թուրքիայում, այնինչ կարող էր ամեն բան ՀՀ համար շատ ավելի բարի ավարտ ունենալ, եթե Նիկոլը չաքլորանար:

Հիմա կանգնել են ու ողջ թիմով բազե ու ճնճղուկ են խաղացնում՝ փորձելով իրենց վրայից քերել հազարավոր հայորդիների թափած անմեղ արյունը: Չի ստացվելու. Նիկոլը խոստովանել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել