Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Շատերը հետևորդներից հաճոյախոսություններ են գրել Նազենիին՝ գրելով, որ նրանից օրինակ են վերցնում, ինչին նա պատասխանել է․ «Կրկին ու նորից՝ շնորհակալ եմ, բայց իմ օրինակը վատն է։ Ավելի լավ է էգոիստների օրինակին հետևել, լինել ու ապրել հանուն ձեզ ու միայն ձեր անձնային շահերի, հակառակը երբևէ չի գնահատվելու։ Հավատացեք, իսկ կյանքն արագ է անցնում»։

Հետևորդները նաև հորդորել են Նազենիին ամուսնանալ։

«Չեմ ուզում, բոլորը ստում են իրար․․․անսեր են»,- գրել է Նազենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել