Մարդիկ շարունակում են ապշահար հետևել ՔՊ-ականների կյանքի որակի բարելավմանը՝ մանրամասների մասին տեղեկանելով նրանց կողմից ներկայացված հայտարարագրերից, որոնցից պարզ է դառնում, թե ինչպս են վերջին մի քանի տարվա ընթացքում նրանք միանգամից հաստացել ու հարստացել:

Պարզվում է՝ ՔՊ-ականներից Արշակյան Հակոբին դուր չի եկել իր բարեկեցության մասին մարդկանց կատարած եզրահանգումները. ստատուս է գրել՝ «լուսավորելով», որ նախքան հեղափոխությունը շատ ավելի լավ է ապրել, քան հիմա՝ ստանալով անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ, քան՝ նրկայիս պաշտոնում: Կարճ ասած՝ փորձել է ինքն իրենից հերոս սարքել՝ սեփական շահերի հաշվին մայր Հայաստանին ցածր աշխատավարձով նվիրվելու հիմքով:

Նմանօրինակ կեցվածքի ու տրտունջքի հետ կապված մի հրաշալի առաջարկ կարելի է անել սույն պետական այրին: Թող դադարի ուրանալ սեփական անձը, թող դադարի «զոհվել» հանուն Հայաստանի ու թողնելով ներկայիս պետական պաշոտնը՝ թող վերադառնա իր նախորդ՝ հարուստ, չաղ ու բախտավոր կյանքին: Ի՞նչ կլինի որ: Հաստատ հայ ժողովուրդը Արշակյան Հակոբի այդ քայլից դժբախտության մեջ չի ընկնի, ավելին՝ գուցե հնարավորություն ստեղծվի՝ նրան փոխարինելու առավել հարմար մեկով՝ ասենք բարձրացնելու ԱԺ-ի ՕԳԳ-ն:

Չնայած եթե մի ՔՊ-ականը փոխարինվելու է մեկ ուրիշ ՔՊ-ականով, ապա նման հույսեր տածելը հիմարություն կլինի.սրանք մեկը մյուսից վատն են, մեկը մյուսից տգետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել