Հունիսի 9-ին բացված «Yerevan City Fans» անհասկանալի ու անհայտ ծագման էջը, որտեղ ակնհայտ Google translate-ով հայերեն թարգմանված տեքստով խոստանում են այֆոններ, ռենջ ռովերներ ու վնասված սառնարաններ, մի շաբաթում 13 հազար հետևորդ ա հավաքել, ու տասնյակ հազարավոր տարածումներ ունեն էտ հիմար «նվերների» պոստերը։ Երբ Դավիթենց բնակարանի դրամահավաքի տեսանյութում խնդրել էի, որպեսզի տարածեն այդ հոլովակը, որպեսզի շատ մարդ տեսնի ու մասնակցի, 2 ԱՄՍՈՒՄ տարածել էր 4000 սրտացավ մարդ։ Քերծված ու վնասված սառնարաններ նվեր ստանալու անհայտ ծագման էջի գրառումը տարածելու կոչին ՄԵԿ ՕՐՈՒՄ միացել է 24.000 մարդ... Պարզապես իմացեք, որ ցանկացած պահի էդ սառնարանի նկարը 2 քլիքով կարող է փոխվել «կառաբախ ազեռբայջան» գրությամբ նկարի, ու դուք, ձեր անգրագիտության պատճառով, կդառնաք դրա տարածողը։ Էս լուսավոր դարում ամոթ ա նման հիմարությունները լուրջ ընդունել, մի բան էլ տարածել ու քոմենթում + դնել, որ տարածել եք։ #Մուֆտչի_mood
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել