Ծա՛փ տվեք, արա՛


ՔՊ-ականներն, իրենք իրենց ծափահարելով, ավարտել են Աժ 8-րդ գումարման նստաշրջանը:

Ուշագրավն, իհարկե, տվյալ պարագայում ոչ թե ԱԺ հերթական նստաշրջանի ավարտն է, այլ՝ այն, թե ինչպես է այն ավարտվել. ավարտվել է ՔՊ-ականների բացարձակ միայնության ու մեկուսացման պայմաններում, ինչն, իհարկե, բավական խորհրդանշական ավարտ է՝ նկատի ունենալով թե՛ այդ կուսակցության հանդեպ հանրային ցածր վստահությունը, թե՛ այն քաղաքական միայնությունը, որին դատապարտվեց ՔՊ-ն իր հայատյաց կեցվածքի ու վարվող ազգադավ քաղաքականության հետևանքով:

Փաստորեն՝ ՔՊ-ականները ծափի լոմկա ունեն: Բոլորն են հիշում Նիկոլի ու թիմի կատարմամբ այն ծափահարությունները, որոնք հնչեցին, երբ մի քանի շաբաթ առաջ ընդդիմադիրները լքում էին ԱԺ դահլիճը, որտեղ վերադարձել էին՝ իրենց հարցերին պատասխաններ գտնելու, բայց այդպես էլ չստացան: Այն ժամանակ դրանք մանթրաժից ծնված ծափեր էին, իսկ հիմա՝ երևի ուրախության. ընդդիմության հայտարարությունը մեկնաբանելով իրենց ձեռնտու կերպով՝ երևի երջանկացել են՝ կարծելով, թե երկրում գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամի հարցը շուտով կլուծեն ու անխոչընդոտ կշարունակեն Հայաստանի թրքացումը:

ՔՊ-ականները, սակայն, սխալվում են, իսկ այն, որ այս երկրում ՔՊ-ին ծափահարողների շարքերում մնացել են բացառապես իրենք՝ ՔՊ-ականներն ու նրանց հետ փոխկապակցվածներն ու նրանցից սնվողները, պարզեցնում է այս խմբակին սպասվող ճակատագրի հարցը:

Քիչ մնաց, իսկ մինչև այդ թող իրենք ծափ տան, իրենք էլ պար գան, բայց հիշեն՝ տանգոն մենակ չեն պարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել