Lurer.com-ը գրում է.

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։

Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում, հայտնում է Aliq Media-ն։

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։

Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը», — ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել