Մարդ մեր օրերում որքան ապրում, այնքան զարմանում է: Դա, իհարկե, աշխարհի օրենքն է, բայց այդ օրենքն առանձնակի ճշգրտությամբ է գործում հատկապես «նոր» հորջորվող Հայաստանում, որտեղ իշխանության են հայրենի ՔՊ-ականները: Տվյալ պարագայում, սակայն, «հայրենի» եզրույթը պետք է գործածել զգուշորեն, քանզի խիստ կասկածելի է ոչ միայն ՔՊ-ականների հայրենասիրությունն, այլև նրանց՝ նունիսկ կենցաղային մակարդակում դրսևորած մտածելակերպն ու արժեհամակարգը:
Մամուլում տեղ է գտել բավական ուշագրավ, խոսուն տեղեկություն ՔՊ-ական պատգամավորներից «հերոս» Նարեկի ընտանիքի մասին. Նարեկը սեփական դստերն անվանակոչել է Սմայլի կամ Սմայլիկ անվամբ:
Թվում է՝ մարդու ընտանիքն է, ո՞ւմ գործն է, թե սեփական երեխային ինչ անուն է տալիս: Կուզի կկոչի Սմայլիկ, կուզի՝ Փառանձեմ, կուզի՝ Սյուզի. իրավունք ունի: Բայց չմոռանանք, որ հանրային-քաղաքական գործիչների պարագայում այդ օրենքը թերի է գործում, ինչը բնական է. հասարակությունը պետք է ամբողջական պատկերացում ունենա իրեն ղեկավարողների, իր անունից օրենքներ ընդունողների ու երկրի ճակատագրի համար պատասխանատվություն կրողների մասին:
Կոնկրետ «հերոս» Նարեկի պարագայում այս խիստ անձնական դրվագը վկայում է նրա բացառիկ օտարամոլության, ինչու ոչ, նաև կասկածելի մտածելակերպ ունենալու մասին: Հայ երեխայի անունը Սմայլիկ եք դրել որ ի՞նչ անեք, տնաշենե՛ր: Չէ՞ր լինի հայկական ավանդական անուն դնեիք կամ թեկուզ օտար մի բան, բայց՝ իմաստալից:
Նարեկն ակնհայտորեն «Ֆեյսբուքի» տակ է մնացել, ինչն, ի դեպ բացատրելի է. չլիներ մեծն Ցուկին՝ յուր համացանցային գլուխգործոցով, նարեկներն այսօր ո՞ւր էին լինելու: Մարդը որոշել է հենց նման կերպ «Ֆեյսբուքին» շնորհակալություն հայտնել ու արել է, որ հետո խիղճը չտանջի. լավության տակից մի կերպ պե՞տք է դուրս գար, թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել