Ալևի հետևորդը

Արցախի խնդրի դիվանագիտական լուծման ձախողման ողջ պատասխանատվությունը բարդելով թշնամու վրա՝ Արսենյան Գուգոն հայտարարել է, որ Արցախի խնդիրն այլևս լուծվել է: «Ուզում եմ ասել, որ ես արձանագրում եմ նաև, որ լուծվեց ռազմական եղանակով. մնացած բոլորը թեորետիկ դաշտա»,-հանգիստ շունչ քաշելով՝ հայտարարել է Նիկոլի սրտի օլիգարխներից մեկը:

Գուգոն, փաստորեն, Իլհամ Ալիևի հետևորդն է. ի տարբերություն Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի տարբերություն նույնիսկ պաշտոնական Երևանի Ալիևը հայտարարում է աշխարհին ու փորձում համոզել գերտերություններին, որ Արցախի խնդիր մոլորակի վրա այլևս գոյություն չունի. ինքը լուծել է խնդիրը ռազմական եղանակով, և վե՛րջ:

Գուգոն փաստացի կրկնել է ալիևյան այլանդակ թեզը, որի ամբողջ իմաստն Արցախի կարգավիճակի հարցի թաղումն է: Նկատենք՝ սա զուտ թրքական թեզ է, որի առաջխաղացման իմաստը ռազմի դաշտում Ալիևի արձանագրած արդյունքի օրինականացումն է՝ նպատակ, որը բնական հակասության մեջ է մտնում թե՛ համամարդկային արդարության, թե՛ հայ ժողովրդի ազգային շահերի հետ:

Բայց զարմանալ պետք չէ. Գուգոն ընդամենը լեզվի ծայրից թռցրել է՝ մոռանալով այն գաղտնի պայմանավորվածությունը, որ կա ՔՊ թիմի ներսում: Ո՞րն է դա: Շատ պարզ մի բան՝ երկիրը տալ թուրքին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով հայերին, բալետ անել Ալիևին՝ ձևանալով հայրենասեր:

Գուգոն պատահաբար շեղվել է այդ գծից ու «վառվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել