Կատարի Պետությունում այս օրերին ֆրֆռացող Նիկոլն արաբական «Ալ Ջազիրա»-ին հարցազրույց է տվել՝ շոշափելով մի քանի կարևոր հարցեր: Խնդիրը, սական, այս պարագայում այն չէ, թե ինչ հարցեր են հնչել կամ հնչած հարցերին ինչ պատասխաններ են տրվել. դա առանձին խոսակցության ու վերլուծության թեմա է: Տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչով է պայմանավորված Նիկոլի անլգերենամանյան, որը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել:

Բանն այն է, որ հարցազրույցն արաբ լրագրողուհին, որը դժվար թե անգլերեն չիմանար, վարում է արաբերենով՝ իր մայրենի լեզվով շարադրելով հարցերը: Այնինչ Նիկոլը, նիկոլական անգլերենով (նոր բարբառ՝ անգլերենում), տնքալով, իրար խառնվելով ու հոգեկան ծանր ապրումների մեջ ընկնելով, մի կերպ շարադրում է իր «ոսկեղենիկ» մտքերը, որոնց իրական իմաստը հասկանալու համար նույն անգլիացուց կամ անգլախոս արաբից մեծ ջանքեր կպահանջվեին:

Եվ այսպես ինչո՞ւ է Նիկոլը՝ Մակունց Լիլիթի այդ չստացված աբիտուրենտը, ինքն իրեն այդքան տանջում՝ դրսևորելով բացառիկ օտարամոլություն ու, ներեցե՛ք, գեղացիություն: Կարելի էր, չէ՞, օգտվել առիթից ու գրական արաբերենով հնչող հարցերին տալ գրական հայերենով պատասխաններ՝ լսարանին հաղորդակից դարձնելով հայոց լեզվին:

Չի արել ու չի էլ անելու հետևյալ պատճառով. կարծում է՝ եթե անգլերեն խոսեց, կդառնա է՛լ ավելի դեմոկրատ ու լեգիտիմ Արևմուտքի աչքում, կվերածվի իսկական յուրայինի, գումարած դրան՝ հայ հասարակության ոչ այնքան խորագետ հատվածի աչքում կբարձրանա որպես «անգլի» անգերազանցելի գիտակ. իբր հերիք չէ՝ Նիկոլը հային ազատեց նախկինների լծից, դեռ մի բան էլ անգլերեն է խոսում մեր վարչապետը: Կա՞ն այլ պատճառներ,որոնք ստիպում են Նիկոլին խայտառակվել, գուցե, բայց գլխավոր պատճառները թերևս հենց սրանք են. ուզում է քաղաքակիրթ թվալ ենոքավանցի մեր վարչապետը:

Բայց Նիկոլի անգլերենից ամենաշատը երևի նյարդայնանում է Մակունց Լիլիթը. Նիկոլի վատ անգլերենն ի ցույց է դնում Մակունցի գիտամանկավարժական ոչ անտաղանդությունը:

Այնպես որ՝ Լիլոյի մոտ հանկարծ անգլերեն չպարապե՛ք, Նիկոլը թող մնա միակը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել