Հայաստանի Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 22 հարց:

Սա այս նստաշրջանի վերջին հերթական քառօրյան է, որին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները:

Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք,

-              Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն

-              ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

-              Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

-              «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել