Նոյեմբերի 9–ի հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և  վերջ տվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին և կարծում եմ այն ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելու միտված քայլ էր։

Այս մասին   Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, և հավելել․«Պետք է նշեմ, որ այդ հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք լիահույս ենք, որ առաջիկա ժամանակներում մենք կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին»։

Հարցին, թե իսկ եթե  սահմանազատման– սահմանագծման հարցերով հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսին կլինի Ձեր դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․«Իրականում սահմանազատման հանձնաժողովը կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև, ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում։ Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց, իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև   տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել