«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան: Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանատնից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «Բողոքի խաղաղ ակցիաները բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Մենք լիարժեք սատարում ենք խոսքի ազատության եւ խաղաղ հանրահավաքների հիմնարար ազատությունների իրացման իրավունքը: Բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել խաղաղ ընթացքը եւ հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։
Տեղյակ ենք, որ կառավարությունը որոշ իրավապահների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետ կապված քննություններ է սկսել։ Մենք ողջունում եւ խրախուսում ենք նման չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել