Հայաստանը՝ «ո՛չ ձուկ, ո՛չ մուկ»


Մինչ Նիկոլն ու նրա ՔՊ-ական թիմը շարունակում են հանրության ականջներին լապշա կախելու պրոցեսն ու դատարկ խոստումներով միամիտներին հուսադրելը, թշնամական երկրները տեղում չեն դոփում, և ասենք նույն Արդբեջանը շարունակում է զարգացնել իր հարաբերություններն աշխարհի ուժային բոլոր կենտրոնների ու բևեռների հետ առաջին հեթին տնտեսական հարթությունում, ինչն էլ տալիս է իր պտուղները:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն, օրինակ, հիացմունքով գրում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ արդեն այս տարվանից Նախիջևանում կարտադրեն չինական բրենդի էլեկտրամոբիլներ, կհավաքեն նաև «ZX Avto» մակնիշի պիկապներ: Արտադրության ծավալները կհասնեն տարեկան մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միավորի:

Ադրբեջանում բազմաթիվ երկրներ են ակտիվ տնտեսական գործունեություն ծավալում՝ տարածաշրջանային տերություններից համաշխարհային գերտերություններ: Դիցուք Նախիջևանում կազմակերպվելիք վերոհիշյալ արտադրությունը հուշում է, որ կոնկրետ Չինաստանի հետ հարաբերություններում Բաքվին հաջողվել է գնալ բավական հեռու, ինչը չես ասի Հայաստանի մասին:

Նախահեղափոխական փուլում, այսինքն՝ նախքան համազգային աղետը Հայաստանին հաջողվում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել՝ որսալով այն բոլոր դրական ազդակները, որոնք գալիս էին տարբեր երկրներից մեր ուղղությամբ: Հիմա բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում. նույն Չինաստանի հետ, օրինակ, մեզ այդպես էլ ոչ միայն չի հաջողվում նորմալ օրակարգ մշակել ու կենտրոնանալ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու վրա, այլև, ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում Հայաստանը միացել էր հակաչինական արևմտյան այնպիսի մի պրոյեկտի, որը, բացի վնաս հասցնելուց, մեզ ուրիշ ոչինչ չէր կարող տալ: Բայց Նիկոլը գնաց այդ քայլին. մարդը ցանկանում է ամեն գնով լեգիտիմ թվալ Արևմուտքի աչքին, ինչի դիմաց վճարում է Հայաստանը: Այսինքն՝ Նիկոլի քաղաքականության իմաստը Հայաստանը ՌԴ-Իրան-Չինաստան եռանկյունուց դուրս բերելն է ու այն թուրքական կցորդի վերածելը: Արդյունքում շահում է նույն Արդրբեջանը, որը կարողանում է իր աշխարհաքաղաքական շահերի ռեալիզացմանը զուգահեռ օգուտներ քաղել նաև տնտեսական դաշտում:

Այն անհեռատես քաղաքականությունը, որը վարում է ներկայիս Հայաստանը, ոչ մի լավ բան չի խոստանում: Երկիրը նետում են այնպիսիների գիրկը, որոնց Հայաստանի ֆիզիկական գոյությունը եղած-չեղածի հաշիվ է՝ վանելով այն գերտեություններին, որոնք բնականորեն կարող են շահագրգռված լինել ՀՀ հզորացմամբ: Արդյունքում Հայաստանը դառնում է «ո՛չ միս ու ո՛չ էլ ձուկ»՝ կորցնելով իր արտաքին գրավչությունը բոլոր առումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել