Քաոս՝ նախարարություններում


ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Հայաստանի գլխավոր ֆինանսիստ նախարարը՝ Խաչատրյան Տիգրանը, այդպես էլ չի կարողացել մարդավարի բացատրել, թե ինչն է պատճառը, որ առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են մի ամբողջ 55%-ով. Խաչատչյանը միայն հայտարարել է, որ դրա պատճառը որոշ նախարարությունների լավատեսթյունն է եղել:

Տնտեսական զարգացման հարցում կապիտալ ծախսերի դերակատարությունը բավական մեծ է այն էլ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է. չլինեն այդ ծախսերը, տնտեսական աճը կդառնա անիրագործելի մուրազ՝ չնայած նույնիսկ դրանց լիարժեք կատարման դեպքում այդ առաջընթացն այսպես թե այնպես մուրազ է մնացել: Բայց այն, ինչի մասին խոսել է նախարարն, իհարկե, ֆորս-մաժոր է և վկայում է Նիկոլի կառավարության ներսում անկազմակերպվածության, ավելորդ ինքնավստահության, առաջնայինն երկրոդականից տարբերելու ապիկարության ու երկրոմ ստեղծված տնտեսական իրավիճակի ողջ ողբերգականոթյան չգիտակցման մասին. անոռուգլուխ վիճակ է՝ ժողովրդական բառուբանով ասած: Մինչդեռ այդ 55%-ը դուրս է գալու շարքային քաղաքացիների ջանից, ինչն, իհարկե, գուցե ՔՊ վերնախավի համար այնքան էլ ճակատագրական կարող է չդիտարկվել, սակայն Հայաստանի՝ որպես պետության դիմադրողականության հարցում դա կարող է ունենալ էական նշանակություն, և սա այն դեպքն է, երբ ասենք Հայաստան ժամանած ոչ մի ռուս խոպանչիների՝այստեղ արված ծախսերը չեն կարող կոմպենսացնել բացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել