2 օր ա լրահոսում շռնդալից կերպով պտտվում ա, որ Ձկան խանութի գետնանցումն են լվացել ու մաքրել։ Էն օրն էլ մեծ շուքով Հյուսիսային պողոտան էին լվանում։ Ու մի հիացական արձագանքներ, մի «վայ ապերք դուք»-ի կարգի օրհնանքներ...
Հեսա կլրանա 2 տարի, ինչ Եռաբլուրում մի մետր ասֆալտ չի փռվել. նույն շեբենն ա, նույն հողոտ ու փոշոտ ճանապարհներն են։ Հեսա կլրանա 2 տարին, բայց տղերքից շատերի շիրմաքարերը դեռ տենց էլ պատրաստ չեն։ Դե էլ կանաչապատման ու բարեկարգման մասին խոսք լինել չի կարող։ Սրա մասին ընդունված չի խոսալ, կարևորը մեծ շուքով գետնանցում լվանան ու դա ներկայացնեն որպես ձեռքբերում։
Ինձ հետաքրքիր չի, թե ով պիտի սարքեր Եռաբլուրը, իսկ ով՝ լվանար գետնանցումները։ Ես մենակ տեսնում եմ, որ կա պետություն, որտեղ առաջնային խնդիրը գոզոտ գետնանցում լվանալն է, այլ ոչ թե այդ պետության անվտանգության համար զոհված տղերքի վերջին հանգրվանը արժանապատիվ կերպով կարգի բերելը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid033mAv2ZyyJTaHnuTRJQ4qkJQ6SMeTxBNhrQwUcgaPLVePRC62UUGMujiLD5JpNZikl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել