Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով: Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 109-րդ օրվա վերաբերյալ իր տեսաուղերձում։

«Օկուպանտների առանցքային մարտավարական նպատակը չի փոխվել. Սևերոդոնեցկում նրանք ճնշում են գործադրում, այնտեղ շարունակվում են կատաղի մարտերը՝ բառացիորեն ամեն մետրի համար: Նրանք ճնշում են նաև Լիսիչանսկի, Բախմուտի, Սլավյանսկի և մյուս ուղղություններով»,- տեղեկացրել է երկրի նախագահը՝ հավելելով, որ ռուսական բանակը փորձում է պահեստային ուժեր բերել Դոնբաս։

Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունիսի 13-ի առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել է, որ ռուսական զորքը Սևերոդոնեցկում մասնակի հաջողության են հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով քաղաքի կենտրոնից։

«Սևերոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը հրետանու աջակցությամբ գրոհային գործողություններ է իրականացրել Սևերոդոնեցկ քաղաքում, ունեցել մասնակի հաջողություններ, մեր ստորաբաժանումները դուրս են մղվել քաղաքի կենտրոնից, մարտերը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել