Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երեւանում։
Ավելորդ է կրկին հիշեցնել, թե նշանակություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի համար եւ ինչ դիվանագիտական հնարավորություններ է ստեղծվում այն երկրի համար, որը եւ նախագահում է նման կառույցներում, եւ հյուրընկալում նման հանդիպումներ։
Նշվածս նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում, սակայն չկա որեւէ անդրադարձ Հայաստանի համար այս պահին կենսական նշանակություն ունեցող անվտանգային մարտահրավերներին։
Այսինքն, գործող իշխանությունները, բավարարվելով ներքին սպառմանը ուղղված մակերեսային հայտարարություններով, կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք երկրի պետական շահերն առաջ մղելու համար։
Ինչքա՜ն ապիկար եւ ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել