Անդոնի միջանցքը


Անդոնը լրագրողների հետ զրույցում որոշակի չակերտներ է բացել՝ կապված «պարզեցված ռեժիմ» արտահայտության հետ, որը կիրառել էր ՌԴ արտգործնախարարն ԱԳՆ-ում, ասուլիսի ժամանակ:

Անդոնը, փորձելով չխախտել այդ արտահայտության շուրջ ստեծված որոշակի խորհրդավոր մթնոլորտը, որոշ ակնարկներ է արել կոմունիկացիաների վերաբերյալ՝ որպես օրինակ բերելով Եվրոպան: «Դուք,որ գնում եք Ֆրանսիայից դեպի ասենք Իտալիա, ինչ-որ պրոբլե՞մ եք ունենում,-հարց է տվել Անդոնը լրագրողին, ինչին ի պատասխան ստանալով բացասական պատասխան, շարունակել:-Էնտեղ միջանցքի մասի՞ն է խոսքը գնում»:

Փաստորեն՝ Անդոնը որոշել է Կովկասը դարձնել Եվրոպա, հայերին ու ադրբեջանցիներին էլ՝ ֆրանսիացիներ ու իտալացիներ՝մոռանալով այն սարսափելի ռեալերը, որոնք գործում են մեր տարածաշրջանում ու այն թշնամանքը, որ առկա է ժողովուրդների միջև ներկայումս: Այսպիսով՝ իրականությունը հետևյալն է՝ չնայած չի բանեցվելու «միջանցք» եզրույթն ու գոնե ֆորմալ առումով Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենալու, սակայն Սյունիքի ճանապարհներն ամբողջությամբ գործելու են միջանցքային տրամաբանությամբ՝ անդոնային ռեժիմով, այսինքն՝ այնպես, որ թուրքերին մի այլ կարգի «լազաթ» տա: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական օգուտները բացվելիք կոմունիկացիաներից գրեթե զրոյական են լինելու՝ տարածքային հետագա կորուստների իրական հեռանկարով:

Անդոնի համար այս ամենում, իհարկե, ոչ մի սարսափելի բան չկա. ձեռքին ճար լիներ,Սյունիքն ամբողջությամբ Ադրբեջան կսարքեր՝ իրեն եվրոպացի երևակայելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել