Մեկնաբանելով ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ոստիկանական զորքերի կիրառած անհամաչափ ուժի փաստը՝ Խաչատրյան Վիգենը, թեմայից շեղվելով և տեսնելով, որ չի կարողանում հիմնավորել ոստիկանական ուժերի գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, կրկին հին երգն է երգել, թե ընդդիմադիրները 20 տարի շարունակ պատրաստեցին, նախապատրաստեցին պատերազմն իրենց «ապիկար քաղաքականությամբ», իսկ հիմա ասում են՝ գանք, շարունակենք թալանն, այնինչ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ երկիրն այլևս նման արհավիրքի առաջ չկանգնի:

Վիգենի արձագանքը՝ բռնություններին, բավական ինքնատիպ է ստացվել. փոխարենը հստակ հիմնավորելու իր իսկ աթոռը պաշտպանող ուժայինների բիրտ գործողությունները ցուցարարների նկատմամբ (եթե դա առհասարակ հնարավոր է), սա թեման տարել է դեպի «թալանը»՝ դրանով առնվազն ենթագիտակցորեն փորձելով արդարացնել գործադրված բռնությունը:

Հարց է առաջանում՝ Նիկոլը չգիտե՞ր Վիգենի պատմած լոլոների մասին, երբ իշխանություն էր վերցնում, կամ ի՞նչ անել Նիկոլի խոստովանության հետ այն մասին, թե կարող էր և պատերազմ չլինել: Եթե հասունացրել էին նախկինները պատերազմի անխուսափելիությունն, ապա ինչո՞ւ էր Նիկոլը նման հայտարարություն անում ԱԺ ամբիոնից: Առհասարակ ո՞րն է այն գինը, որը վճարելով՝ վիգենները Հայաստանի համար պայծառ ապագա են խոստանում, Արցախի հայկականության մասի հարցից փախչելո՞վ են ոտքի հանելու երկիրը կամ հարգանք ներշնչելու դրա հանդեպ:

Ինչ վերաբերում է թալանին, ապա հաջորդ հարցն է ծագում՝ եթե բոլորը թալանել ու կեղեքել են երկիրն, ապա ինչո՞ւ նստած չեն:

Իրականությունն այն է, որ նախկինների «թալանի» հաշվին քաղաքական կարյերա անողներն, այսօր շահարկելով իրենց իսկ մոգոնած թեզերը, բայց դրանք փաստող ապացույցներ չներկայացնելով, իրենք են կեղեքում հասարակությանը տարբեր նորարարական մեթդներվ. այնպես են արել, որ ապակոռումպացված թվալուն զուգահեռ կարողանում են կեղեքել ազգաբնակչությանն ու իրենց կերած կեղտերը վերագրել ընդդիմությանը՝ քաղաքակն դիվիդենտներ շահելու:

Ասա՝ հավատացող լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել