«Գյուտարար» Գուրգենը

Արսենյան Գուգոն հայտարարել է, թե կարծում է, որ հասարակության համար իրենք շատ լավ իշխանություն են. հասարակությանը տվել են ինքնակազմակերպվելու հնարավորություն, ուղղակի միջամտություն չկա, չկա իրենց հատուկ ծառայությունների կողմից վիրաբուժական միջամտություն, քաղաքական պրովոկացիաներ չեն ստեղծվում՝ հակառակորդներին բանտերը լցնելով դժգոհությունները մեղմելու, և այլն:

Միաժամանակ Գուգոն պատերազմի բռնկումը պայմանավորել է ոչ թե իրենց վարած տխմար քաղաքականութամբ, այլ կորոնավիրուսով ու ամերիկյան ընտրություններով. երկրները զբաղված էին, չունեին մեր ժամանակը՝ ըստ Գուգոյի:

Փաստորեն՝ Գուգոն առաջադիմել է, զարգացել ու ինքնակրթվել. վերջապես միամիտներին խաբելու մի նոր ձև են մոգոնել, որով փորձելու են թարմացնել իշխանական քարոզչական զինանոցը: Չլիներ CIVID-19-ն ու Թրամփը, Նիկոլը շուռ չէր տա բանակցային սեղանը:

Սարսափելի է, իհարկե, Գուգոյի նեղմտությունը: Հարց՝ եթե բոլոր երկրները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով, ինչպե՞ս ստացվեց այնպես, որ Հայաստանը բախվեց իր դեմ ստեղծված միջազգային կոալիցիայի անհաղթահարելի ուժին՝մնալով լրիվ մենակ՝ հակառակ Ադրբեջանի: Այդ կոալիցիայի անդամ երկրներում չկա՞ր թագաժահր: Չլիներ կորոնավիրուս, լիներ կապիկի ծաղիկ կամ չլիներ ոչինչ, նույն բանը տեղի էր ունենալու, քանի որ Հայաստանում իշխանության էր թրքական ծագման փողերով (ըստ որոշ տեղեկությունների) հեղափոխություն արած մեկը՝ մարդ, որն Ալիևին կիրթ էր համարում, ամուսին, որի տիկինը Մեհրիբանին Շուշի էր հրավիրում ու հայտարարում, որ հայ զինվորները զոհվել են հանուն ոչնչի և վերջապես նախկին լրագրող, որի հոդվածներում մեկ միտք էր մշտապես թևածում՝ «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք»:

Ինչ վերաբերում է Գուգոյի հեքիաթներին՝ իրենց իշխանության ու հայ իականության մասին, ապա ակնհայտ է, որ նա ներկայիս իրականությունը շարադրել է հակառակից ու հակառակ իմաատով: Հայաստանում մեկ էլ ե՞րբ են եղել այսքան շատ քաղբանտարկյալներ, ե՞րբ է այսքան արժեզրկված եղել Սահմանադրությունը, երբ է ՀՀ վարչապետը կամ նախագահը ասենք գրիչի բազար բացել ՍԴ նախագահի վրա… Հասարակությանը պառակտելուց ու այլասերելուց բացի գուգոները մինչ այսօր ոչինչ չեն արել այդ հասարակության համար՝ չհաշված, իհարկե, կորստյան մատնված հայրենիքն ու շարոնակաբար քանդվող Հայաստանը:

ՔՊ-ն թուրքերի համար է լավ կառավարություն, ոչ թե հայերի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել