Պապոյան Գևորը, պարզվում է, խիստ սրտնեղել է Բյուջեի կատարողականի քննարկմանը ընդդիմության չմասնակցութան հարցը: Աժ ամբիոնից սա մեղարդել է ընդդիմությանը լուրջ գործով զբաղվելու փոխարեն մանր խուլիգանություն անելու, փողոց դուրս գալու համար ու բացատրել, թե ինչու է այդքան կարևորում դա: «Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ընդդիմությունն, այսպես կոչված ատամները սրած, մշտապես սպասում է Բյուջեի կատարողականի քննարկմանը, քանի որ այդ ժամանակ նրանք հնարավորություն ունեն բովանդակային հարցեր տալ, քննադատել դատափետել իշխանություններին»,-սեփական տեսակետով է կիսվել Պապոյան Գևորը յուր կուսակիցների առջև ելույթ ունենալիս ու եզրակացրել՝ ընդդիմությունը «զահլա չունի» կամ համաձայն է իրենց վարած քաղաքականությա հետ:

Միայն այլասերված մոզոխիստին բնորոշ համառությամբ արված պապոյանական պնդումների գաղտնիքն իրականում պարզ է. խնդիրը ոչ թե քննադատվելուց հաճույք ստանալու, կամ ընդդիմության հետ միասին ձեռք ձեռքի տված երկիր կառուցելու նրա մղումն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ՝ այն պարզ գիտակցումը, որ ընդդիմությունն իր այս վարքագծով հարվածի տակ է դնում իշխանությունների իմիջը, առաջ է քաշում առաջնային խնդիրը՝ հրաժարվելով այն փոխարինել երկրորդականով, քաղաքական ճգնաժամը սրվում է՝ մոտեցնելով Գևորի կրիտիկական օրերը:

Գևորների փրփրած վայրահաչոցները փաստում են, որ ընդդիմության որդեգրած տակտիկան ճիշտ է. ժամանակը մաշեցնում է ՔՊ-ի քոքը՝ չնայած հակառակի մասին նրանց կողմից արվող պնդումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել