Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 10։05– Իշխան Սաղաթելյանը հայտնում է․«Սիրելի հայրենակիցներ, այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։ Սիրելի հայրենակիցներ, միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Այդ կապակպցությամբ երեկ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրել էր․ «Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում և ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները: Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել