Նակոլկա Շուշոն գործազուրկ է դարձել

2018-ից ի վեր ՊԵԿ նախագահի տեղակալ աշխատող Նակոլկա Շուշոն նիկոլի հրամանով գործազուրկ է դարձել: Թե որն է պատճառը, չի հաղորդվում, բայց կատարվածը չափազանց ուշագրավ դրվագ է՝ նկատի ունենալով Շուշանիկի ու Նիկոլի ընտանիքի միջև սերտագույն հարաբերությունները: Նախկիններից ժառանգություն մնացած ու Նիկոլի օրոք դամա թռած Շուշոյի անունը կապվում է բազմաթիվ կոռուպցիոն, մութ գործարքների հետ, որոնց վերջնական շահառուն,ասում են, դառնում էր Հակոբյան Աննան: Թե ինչ է անցել Աննայի ու ամուսնյակի մտքով, որ Բադասյան Ռուստամին որոշել են անտեղակալ թողնել, առայժմ դժվար է ասել, բայց հենց էս գլխից կարելի է բացառել այն վարկածը, որ պաշտոնանկության պատճառ կարող է լինել ասենք համակարգը կոռուպցիայից մաքրելու Նիկոլի մղումը:

Տեղի ունեցածի վրա կարող է լույս սփռել թերևս Շուշոյին փոխարինելու եկողի անձն ու նույն Շուշոյի հետագա ճակատագիրը.եթե գործ հարուցեցին՝ մեղադրելով կոռուպցիոն գործարքների մեջ խրված լինելու համար, ուրեմն խնդիրը ուտելու ու չկիսվելու մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել