ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Հայաստանում վերջին շրջանում կատարվող կատավասիային, որոշ գնահատակններ տվել՝ կապված ներքաղաքական իրավիճակի հետ: Վիկտորինը ստեղծված իրավիճակում կարևորել է հատկապես դատարանների դերը՝ միաժամանակ կոչ անելով վերջ տալ բռնությանն ու ատելության խոսքի քարոզին:

Վիկտորինի հայտարարություններն, ըստ էության, գալիս են՝հավասարակշռելու այն խախտված բալանսը, որի հետևանքով կասկածի տակ է հայտնվել կոլեկտիվ Արևմուտքի հեղինակությունը Հայաստանում: Ճիշտ է ՝ դժվար է լիարժեքորեն ադեկվատ համարել Վիկտորինի հայտարարություններն՝ իշխանությունների կողմից ցուցաբերվող վարքագծին, բայց համեմատած նախորդ նմանատիպ հայտարարության հետ՝ սա որոշակի առաջընթաց է՝ գոնե մակերերսային առումով:

Վիկտորինը, դատապարտելով բռնության դեպքերը, միաժամանակ արդարության հաստատումը մի տեսակ ՀՀ ներքին գործն է համարել՝ դրա հետ մեկտեղ գովերգելով ՀՀ-ում վերջին տարիներին ընթացող դատաիրավական բարեփոխումները (անհասկանալի է՝ ինչն է եվրոպացիներին այդքան ոգևորել): Թե կոնկրետ ի՞նչ նպատակով է դա արվել, ակնհայտ է. խնդիրը Նիկոլին շոյելն է՝ միաժամանակ հասարակության աչքի փուշը չդառնալու զգուշավոր մղմամբ:

Մի բան հստակ է՝ Նիկոլը Վիկտորինի հայտարարություններից չի նեղվելու: Սա այն հայտարարությունը չէ, որը կսանձեր բռնապետիկին, ուստի եթե վաղը կրկին պետք եղավ ուժ գործադրել, կանեն ու ցույց կտան դատարանների դռների տեղը՝ դրա համար ունենալով նույն Վիկտորինի աջակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել