Արաբատի փափուկ բարձը

Միրզոյան «Օմեգան» հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ: Արոն նրանց վստահեցրել է, որ իրենք անում են ամեն ինչ՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:

Թե կոնկրետ ծնողների որ խմբի հետ է հանդիպել Արաբատը, կարծես չի նշվում, բայց ակնհայտ է, որ ում հետ էլ, որ հանդիպել է, մարդկանց ուղղակի խաբել է, «գլխների տակ փափուկ բարձ դրել» ու ճանապարհել: Հարց է առաջանում՝ «Օմեգայի» ինչի՞ն է պետք սեփական կուրատորների գործին խփելը կամ հայասիրության տնազ անելը:

Պատասխանն ակնհայտ է. պատճառները ներքաղաքական են, և եթե չլիներ ընդդիմության շարժումն ու դրան՝ գերիների ծնողների առնվազը մի մասի բացահայտ աջակցությունը, «սայլը տեղից չէր շարժվելու»: Սկզբունքորեն, իհարկե, հիմա էլ չի շարժվելու, քանի որ մեծագույն ցանկության դեպքում անգամ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ադրբեջանական կողմին ինչ-որ բան թելադրել կամ պարտադրել (տարրական սուբորդինացիայի հարց է), բայց դե ձևի համար գոնե մի բան անում են, որ ծնողների բերանները փակեն, հանգստացնեն նրանց, որ նրանք էլ ընդդիմության շուրջը չհամախմբվեն՝ «շառից ու փորձանքից հեռու» սկզբունքով:

Ծնողների «գլխի տակ փափուկ բարձ դնելու» այս անբարո վարքագիծն, իհարկե, Արաբատի հեղինակային գրչին չէ, որ պատկանում է. Նիկոլն է գրում սցենարն, իսկ սրանք էլ, երկրորդելով շեֆին, կապիկություն են անում ու տպավորություն ստեղծում, թե զօրուգիշեր գերիների դարդն են լացում, և ծնողներն իրենց դժբախտության մեջ միայնակ չեն:

Իսկ ո՞րն է իրականությունը: Իրականությունն այն է, որ այդ գերիները կարող էին և չլինել, հազարավոր զոհերն էլ՝ հետը, եթե Նիկոլը մարդկություն դրսևորեր ու ժամանակին հեռանար կամ ճիշտ պահին կանգնեցներ պատերազմը: Չարեց, չարեց ու կործանեց Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել