«Մեծահոգի» Գևորը

Պապոյան Գևորը Նիկոլի ընտանեկան թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե եթե իրենք եսասեր լինեին և կրկին արտահերթ ընտրություններ անցկացնեին, կարձանագրեին, որ ընդդիմության «քոքն արդեն մաշվել է», և լավագույն դեպքում ընդդիմությունը մի քանի պատգամավորի ներգրավվածություն կունենար խորհրդարանում: Այս մասին նա ասել է՝ արձագանքելով ընդդիմության լիդերներից մեկի այն դիպուկ նկատառմանը, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի:

Պապոյան Գևորն, իհակե, չափազանցնում է՝ մեղմ ասած: Փաստորեն՝ սա պնդում է, որ ընդդիմադիրները դեռ իրենք պետք է իշխանություններին շնորհակալություն հայտնեն՝ ԱԺ-ում ներգրավված լինլու համար, իսկ եթե հանկարծ Գևորը խիղճը կորցնի ու նոր ընտրությունների գնա, այդ տեղերից էլ կզրկվեն:

Գևորն իրականում շատ լավ գիտի, որ ընդդիմությունն երբեք արտահերթ ընտրությունների չի գնա՝ խուսափելով երկրորդ անգամ «նույն գետը մտնելուց»: Խնդիրը, սակայն, ոչ թե վախն է իշխանության չեղած վարկանիշից, այլ այն օբյեկտիվ անվստահությունն իշխանութան նկատամբ, որի հիմքերը գալիս են դեռ 2021-ի ընտրություններից: Բանն այն է, որ չկան երաշխիքներ, որ արտահերթ ընտրությունների ժամանակ նույնպես ասենք մարզերում կամ մարզկենտրոններում չի կրկնվի նախորդ ընտրությունների պատմությունն ու լույսերը չեն տանի՝ պակասող տոկոսները պապոյաններին նվիրաբերելու ու կրկին անգամ սահմանադրական մեծամասնություն ապահովելու իշխանությունների համար: Իսկ եթե իսկապես Գևորը վախ չունի ընդդիմությունից ու կարծում է, որ իր քաղաքական օպոնենտները շանս չունեն, ապա ինչո՞ւ են նյարդայնանում, ինչո՞ւ են անհամաչափ ուժ բանեցնում, ինչո՞ւ է տասնյակ թիկնապահներով պատսպարված Նիկոլը վախվորած քաղաքում պտտվում ու ասենք գինի հոտոտում:

ՔՊ-ականերն, իհարկե, վախեցած են, բայց փորձում են ամեն գնով ոչ միայն կոծկել իրենց սարսափն, այլև ձեռքի հետ էլ քաղաքական դիվիդենտներ քաղել. իբր իրենք այնքան ողորմած են ու պետականամետ, որ չեն ցանկանում երկիրն ընդդիմությունից զրկել, բայց ա՛յ եթե ընդդիմությունն իրեն խելոք չպահի, կփոշմանի:

Բո՛ւ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել