2 ամիս առաջ Եռաբլուրում քեզ տված խոստումս կատարեցի, Դավո ջան։ Համախմբեցի էն բոլոր լավ մարդկանց, որոնց դու չէիր ճանաչում, բայց որոնց գոյությանը դու միշտ հավատում էիր։ Քո սխրանքի, քո մարդ տեսակի շնորհիվ ուղիղ 2 ամսում 110.850 $ (ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍ ՀԱԶԱՐ ՈՒԹ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ԴՈԼԱՐ) գումար հավաքեցինք, որ ընտանիքդ իր տունն ունենա։
Սա չլսված ու չտեսնված արդյունք էր, Դավ։ Շատ շուտով զավակներդ իրենց սեփական ու ապահով տանիքը կունենան։ Հիմա գոնե ննջիր խաղաղությամբ։ Ննջիր, իմանալով, որ լավ մարդիկ մենակ չթողեցին զավակներիդ։ Ննջիր, իմանալով, որ հայ ազգը գնահատեց քո սխրանքը։
Ննջիր խաղաղությամբ, Արցախի հերոս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել