Armenian Info, [06.06.2022 16:35]
Գռզոյի բացառիկ ցինիզմը

Գռզոն, լրագրողների հետ զրույցում արձագանքելով հունիսի 3-ի արյունոտ դեպքերին, հայտարարել է, թե չի տեսել, չի կարող կարծիք հայտնել. դա կարող են անել միայն իրավապահ մարմինները: Միաժամանակ լրագրողների նկատառմանը, որ հերոսի հայրն ասում է՝ իրեն ծեծել են, բանախոսն արձագանքել է. «Խոնարհվում եմ իրենց առջև, բայց իրենք պետք է քաղաքական, աճպարարական գործողություններից զերծ մնան»:

Գռզոն, իհարկե, բացառիկ ցինիկ է: Մի կողմից, փաստորեն, փորձել է իբր նետրալիտետ պահպանել՝ ձեռնպահ մնալով որակումներ տալուց հայտնի դեպքերի հեղինակերին ու հրահանգիչներին՝ թեման իրավապահների վզով անելով, մյուս կողմից՝ եղած փաստը որակել որպես աճպարարություն՝ զոհվածի ծնողին աճպարար համարելով:

Ի՞նչ որակում կարելի է տալ Գռզոյի այս կեցվածքին: Դժվար է բառեր գտնել՝ ճշգրիտ կերպով բնութագրելու նրա այս մողեսությունը: Ա՛յ հենց այսպես էլ հարստացել են սրանք՝ վատին լավ ասելով, լավին էլ՝ վատ:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Գռզոն իրերը կոչեր իրենց անունով ու գոնե ձևականորեն դատապարտեր բռնի ուժի կիրառումը՝ գոնե ինչ-որ կերպ փրկելու սեփական դեմքը: Նա այդ գիշեր երևի չէր լուսացնի. միտքը, որ կարող են փչանալ իր ու Նիկոլի հարաբերությունները, Գռզոյին ուղղակի մահվան դուռը կհասցներ՝ ջուրը լցնելով նրա տարիների աշխատանքը: Ինչպե՞ս կարող է «մտավորականի կենցաղով պետական գործիչը» պատասխանտվություն կրել ուժայինների գործողությունների համար այն դեպքում, երբ հենց նա է կանգնած Գռզոյի նորհայաստանյան կարյերայի հետևում: Ի՞նչ է եղել, ոչի՞նչ էլ չի եղել, Գռզոն զապիսը չի տեսել, և վե՛րջ:

Բայց ամենազազրելին, անշուշտ, Գռզոյի համարձակությունն է՝ պատերազմում կյանքը զոհած երիտասարդ զինվորի հորը աճպարար համարելու մի դեպքում, երբ այդպիսին հանդիսանում է հենց ինքը, որ առավոտից երեկո զբաղված է միամիտներին խաբելով ու թուրքրերի մասին հեքիաթներ հորինելով:

Գռզոյի համար աճպարար են բոլոր զոհվածների ծնողները. չլինեին նրանք ու նրանց զավակները, Հայաստանն ավելի արագ կթրքանար՝ դառնալով Գռզոյի համամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել