Կայացել է Գալուստ Սահակյանի թոռնուհու՝ Ժակլին Սահակյանի հարսանիքը։

Հարսանիքը կայացել է հայկական ավանդական ձևաչափով, իսկ հարսանեկան արարողության հենց սկզբում իր մաղթանքներն է հղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ 

Ժակլինն ամուսնացել է Հայկ անունով երիտասարդի հետ։

Զույգը հարսանեկան արարողությունը նշել է «Florence» ռեստորանային համալիրում։ Երեկոյի ընթացքում եղել են հայտնի հյուրեր, իսկ Արման Հովհաննիսյանը ներկայացրել է երգի պրեմիերա հենց զույգի համար։ 

Նշենք նաև, որ Գալուստ Սահակյանի մյուս թոռնուհին՝ Ժաննա Սահակյանը, և Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետ Արմեն Գիչյանի որդին՝ Նարեկ Գիչյանը ամուսիններ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել