Թուրքերի շրջանում մեծ պահանջարկ վայելող Դավոյան Արփին շտապել է հունիսի 3-ի արյունոտ իրադարձությունների մեղքը բարդել «ռևանշիստ» ընդդիմության վրա՝ վերջում երզրակացնելով. «Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»:

Արփին, իհարկե, փորձում է ինչ-որ կերպ երկրորդել իր մեծ եղբայր Անդոնին, որն, ինչպես հայտնի է, պարբերաբար սպառնում է ցուցարարներին ընդդիմությանը հարելու, բողոքի շարունակականության դեպքում բռնել-տանել բանակ՝ թուրքի դեմ կռվելու: Դավոյան Արփին, սակայն, տվյալ պարագայում գերազանցում է Անդոնին իր լկտիությամբ՝ մարդկանց վերագրելով բաներ, որոնց մասին ինքն անգամ նվազագույն պատկերացում չունի: Ձևանալով՝ թունդ հայրենասեր՝ թուրքի ղուշբաս այս քածը փորձում է ձեռքի հետ էլ լվալ Նիկոլի երեսը՝ կրկին անգամ ջանալով պարտության մեղքը թոթափել նրա հոգնած ուսերից: Տվյալ պարագայում նկատելի են Դավոյան Արփիի աննախանձելի հոգեվիճակն ու բարդույթները, որոնց հետ նա ոչինչ չի կարողանում անել. հայրենիք դավաճանելը լրջագույն հոգեբանական բեռ է, որի տակից ոչ բոլորն են կարողանում դուրս գալ:

Բայց Արփին, իհարկե, առավելապես տանջվում է ոչ թե այն գիտակցումից, որ անձամբ է դավաճանել սեփական հայրենիքն, այլ՝ այն, որ այդ դավաճանությունն անհետևանք չի մնացել. ընդդիմության չդադարող ու է՛լ ավելի լայն մասշտաբներ ընդգրկող պայքարը մի օր սրբել-տանելու է արփիներին՝ լցնելով նրանց երևանյան աղբարկղերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել