Իշխանականների կյանքում, հայտնի փաստ է, չափազանց մեծ դեր են զբաղեցնում սոցիալական ցանցերը, որոնք, սակայն, տվյալ պարագայում ոչ միայն ուզածիդ պես ծառայեցվում են քաղաքական ինքնագովազդի նպատակներով, այլև, հատկապես ոմանց պարագայում, ունենում բոլորովին հակառակ արդյունքը՝ բացահայտելով տխուր իրականությունն այն մասին, թե ովքեր են մեզ կառավարում ու իշխում:

Մասնավորապես՝ համացանցում է հայտնվել Երևանի ավագանու ՔՊ–ական անդամ Նուարդ Վարդանյանի տիտոկյան տեսահոլովակը, որտեղ երևում է, թե ինչպես է երևանցիների ճակատագիրը որոշողներից մեկը հանդիսացող իշխանական թիմի անդամը դեմքի երջանիկ արտահայտությամբ ուտում շան կեր, պրոցեսը վայելում ու հրճվանք ապրում:

«TikTok»-ի հանդեպ սեր, իհարկե, ունեն շատ ՔՊ-ականներ: Սարգսյան Հայկի եղբայր Նաիրին էր մի ժամանակ այդ ցանցի միջոցով «աղբահանությամբ» զբաղվում, մեկ տարի առաջ էլ հայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյան Գայանն է սիրում սեփական հեռախոսի էկրանի առջև մանկական ձայնով ինչ-որ բաներ բլբլալ և այլն:

Բայց այն, ինչ արել է քաղաքի ավագանու ՔՊ-ական անդամն, իհարկե, մրցակցությունից դուրս է. նրան, փաստորեն, դուր է գալիս անասուն ձևանալը, տառացիորեն շնանալը, հայկական ավանդական կերակրատեսակների փոխարեն ասենք «Pedigree» վայելելը:

Թերևս յուրաքանչյուրի քիմքի խնդիրն է սեփական կերածի բովանդակությունը, բայց պրոբլեմը տվյալ պարագայում այն է, որ այսօր հենց անասնական վարքագիծ դրևորող անձն է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Երևանը: Իսկ մեծագույն ցավն այն է, որ մենք այլևս ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ եթե վաղը ՔՊ-ին քաղաքականապես նպատակահարմար լինի ասենք Նիկոլին փոխարինել Վարդանյան Նուարդով, դա ոչ մի սենսացիա էլ չի առաջացնի. ակզբունքորեն ի՞նչ տարբերություն շան կեր ուտողի ու ասենք թուրքի գովքն անողի միջև, և եթե հանդուրժում են վերջինիս, առաջինին նույնպես սիրով կընդունեն:

Արժեհամակարգն է այլասերվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել